Քաղաք Աբովյան, Եղբայրության փողոց, ուժեղ քամու հետևանքով ծառը տապալվել է փողոցի երթևեկելի մասում և վնասել էլեկրրական լարերը, միայն երջանիկ պատահականությամբ պատահարի պատճառով տուժած քաղաքացիներ չկան։ Լուսանկարները lragrogh.com-ի թղթակցից, ով ականատես է դարձել պատահարին և ահազանգում է, որ ստեղծված է վտանգավոր իրավիճակ, որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվում, չնայած այն բանին, որ տարածքը մարդաշատ է։

