Կոտայքի մարզում բախվել են «Mercedes G55»-ն ու «Լադա»-ն․ բժիշկները պшյքարում են վիրшվորի կյանքի համար

Oգոստոսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են «Mercedes G55» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում