ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Կուրսկի ատոմակայան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին սրված իրավիճակի պատճառով օգոստոսի 27-ին կայցելի Կուրսկի ատոմակայան։

Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը՝ նշելով, որ բոլոր ատոմակայանների անվտանգության ապահովումը կազմակերպության գլխավոր խնդիրն է:

«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես անձամբ ղեկավարում եմ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Կուրսկի ատոմակայանում»,- ասել է Գրոսսին:

Օգոստոսի 17-ին Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռաֆայել Գրոսիի հետ զրույցում հայտնել էր ատոմակայանին սպառնացող սադրանքի մասին։ Նա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին խնդրել էր այցելել ատոմակայան՝ գնահատելու անվտանգության ռիսկերը։

Կուրսկի ատոմակայան այցից հետո Գրոսսին նախատեսում է այցելել Ուկրաինա։

Կիսվել սոց․ ցանցերում