Ավինյանի աթոռը նույնպես ճոճվեց

Ըստ որոշ տելեգրամյան ալիքների տեղեկությունների մոտ ժամանակներս սպասվում են փոփոխություններ վարչատարածքային ոլորտում Երևան քաղաքը կունենա մարզի կարգավիճակ, տեղական կարևորագույն հարցերի լուծման լիազորությունները կվերապահվեն Երեւանի մարզի կառավարչին, իսկ վարչական շրջաններում կլինեն տիմ ընտրություններ, բացի այդ կստեղծվի նոր Երևանամերձ մարզ։
Սակայն այս բարեփոխումների հիմնական և կարևորագույն պատճառը Երևանի կարգավիճակն է և, որ ամենա կարևորն է, Տիգրան Ավինյանին քաղաքապետի պաշտոնից ազատելը, քանի, որ շատ են տարբեր ասեկոսեները, որ քաղաքապետարանում անմիջապես քաղաքապետի գլխավորությամբ և հովանու ներքո տեղի են ունենում կոռուպցիոն գործարքներ, ինչպես, օրինակ, Արաբկիր համայնքի ղեկավարի և տեղակալների դեմ հարուցված քրեական գործն է, իսկ ընտրությունների արդյունքում ձևավորված Ավագանու կողմից ընտրված քաղաքապետին աշխատանքից ազատելը այնքան էլ հեշտ չէ, հաշվի առնելով այն փաստը, որ Ավինյանը այս ընթացքում կարողացել է ինչ-ինչ ձևերով ավագանիների մեծ մասին հավաքել իր շուրջը։

Իրադարձությունները գետնի վրա սկսել են ավելի արագ զարգանալ։ Հուսանք փոփոխությունը շուտով տեղի կունենա, իհարկե Երևանի մարզի մարզպետի պաշտոնի համար այս պահին դիտարկվում են երկու գործիչի անուն, որը կհրապարակենք, երբ քաղաքի վարչատարածքային կարգավիճակի փոփոխության հարցը արդեն դառնա անխուսափելի իրականություն։

Իսկ ինչու՞ չեն ձերբակալում Ավինյանին կոռուպցիայի մեղադրանքով, քանի, որ գործող և ընտրված քաղաքապետի ձերբակալումը որոշ ուժերի կողմից կդիտարկվի քաղաքական հետապնդում, իսկ դա ընդդիմության ջրաղացին կարող է ջուր լցնել։

Ներկայացնում ենք հաջորդ ոլորտների Փոփոխությունները.

Հանրային գնումների ոլորտում կստեղծվի գնման գործընթացը կառավարող պետական մասնագիտական կառույց, փաստաբանության ոլորտում իրավաբանները փաստաբանի որակավորում կստանան Արդարադատության ակադեմիայում, իսկ Հանրային պաշտպանի գրասենյակը կդառնա Արդարադատության նախարարության ենթական մարմին, հանրային պաշտպանները կստանան պետականորեն սահմանված կենսաթոշակ և այլն։

Այս բարեփոխումների արդյունքում էականորեն կավելանա պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքի ընդհանուր արդյունավետությունը, իսկ որոշ բարեփոխումների արդյունքները կլինեն պատմական հիմք հանդիսանալով արդյունավետ կառավարման համար։

Կիսվել սոց․ ցանցերում