Մոդին Բայդենի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Բանգլադեշում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում և Բանգլադեշում տիրող իրավիճակը։

«Այսօր ես հեռախոսով խոսեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, մենք մտքերի հանգամանալից փոխանակում ունեցանք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը», – գրել է վարչապետը X-ում (նախկինում Twitter):

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում վերահաստատել է «Հնդկաստանի լիակատար աջակցությունը խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնմանը»։

«Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Բանգլադեշում և ընդգծել, որ անհրաժեշտ է արագ վերականգնել բնականոն կյանքը և ապահովել փոքրամասնությունների անվտանգությունը Բանգլադեշում», – ասել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը:

Կիսվել սոց․ ցանցերում