Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 20-ը Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը 12 ժամ փակ կլինի. ինչ երթուղի է առաջարկվում

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը:

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից և հորդորել վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում:

Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով:

Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում