ՍԻՍ ՄՏՆՈՂ «ՄԱՍԻՍԻ ԽՃՈՒՂՈՒ» ՎԻՃԱԿԸ ՄԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՍԻՍ ՄՏՆՈՂ «ՄԱՍԻՍԻ ԽՃՈՒՂՈՒ» ՎԻՃԱԿԸ ՄԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
Սիս բնակավայր մտնող «Մասիսի խճուղի» ճանապարհի ներկայիս վիճակը, ինչպես տեսնում եք լուսանկարներում, մտահոգիչ է և, բնականաբար, առաջացնում է բնակիչների դժգոհությունը։
Մի կարևոր հանգամանք, սակայն, ցանկանում եմ հստակեցնել․ այս ճանապարհը չի գտնվում Մասիս խոշորացված համայնքի սպասարկման և պահպանության տիրույթում։ Այն սպասարկվում է համապատասխան պետական գերատեսչության կողմից, և ճանապարհի տվյալ հատվածի պահպանության ու բարեկարգման համար պատասխանատու կառույցը համայնքապետարանը չէ։
Միևնույն ժամանակ, որպես Սիս վարչական շրջանի ղեկավար, ես բազմիցս բարձրաձայնել եմ այս խնդիրը և դիմել ու պահանջել եմ պատասխանատու գերատեսչությունից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տալ ճանապարհի խնդրին և իրականացնել անհրաժեշտ աշխատանքները։
Ինձ համար կարևոր և առաջնային է Սիսի բնակիչների բարձրաձայնած յուրաքանչյուր խնդիր և լիովին հասկանում եմ նրանց դժգոհությունը։ Բնակչի համար կարևոր չէ, թե ճանապարհը որ կառույցի հաշվեկշռում է․ մարդը ցանկանում է անվտանգ, բարեկարգ և արժանապատիվ ճանապարհով հասնել իր տուն։
Հետևաբար, այս հարցում ևս մենք շարունակելու ենք լինել պահանջատեր և հետևողական՝ մինչև պատասխանատու գերատեսչության կողմից ճանապարհի հիմնանորոգման կամ անհրաժեշտ բարեկարգման աշխատանքների իրականացումը։
Սա միայն ճանապարհի խնդիր չէ։ Սա Սիսի բնակիչների անվտանգության, հարմարավետության և կյանքի որակի խնդիր է

Հարգանքով՝
Հրանտ Ալեքսանյան
Մասիս խոշորացված համայնքի Սիս վարչական շրջանի ղեկավար

Կիսվել սոց․ ցանցերում