Վրաերթի ենթարկված 8-ամյա աղջնակը մшհացել է, 6-ամյա եղբայրը՝ հոսպիտալացվել

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 8-ամյա Լիանա Ք.-ն տեղում մահացել է, իսկ 6-ամյա Լևոն Ք.-ն՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել. տեղափոխվել էր ոստիկանության Սևանի բաժին։

Կիսվել սոց․ ցանցերում