Ինչ իրավիճակ է Լարսի անցակետում

Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ չկան, իրավիճակն ամբողջությամբ թեթևացած է:

«Արմենպրես»-ի հետ առկա իրավիճակը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Կուտակում բացարձակ չունենք: Ամբողջությամբ թեթևացած է Լարսի վիճակը: Նորմալ վիճակով աշխատում են»,- ասել է Հակոբյանը:

Թե վրացական, թե ռուսական կողմից հայկական բեռնատարներ չկան կանգնած:

«Միգուցե օրվա ինչ-որ ժամի գան, սպասեն իրենց հերթին, բայց, որպես այդպիսին, կուտակումներ չկան, որ գան, մի քանի օր սպասեն: Բնականոն ռեժիմով աշխատում են»,- հավելել է նա:

Սեզոնով պայմանավորված՝ Վրաստանից դեպի Ռուսաստան նկատվում է զբոսաշրջիկների հոսք, մարդիկ վերադառնում են Ռուսաստան: Մաքսային կցորդը նշել է, որ սրանով պայմանավորված՝ օրվա տարբեր ժամերի կարող են հերթեր առաջանալ, բայց, որպես այդպիսին, երկար կուտակումներ չկան:

Կիսվել սոց․ ցանցերում