Առավել արդյունավետ եմ համարում Ադрբեջшնի հետ երկկողմ հանդիպումները և ուղիղ շփումները. վարչապետը՝ ՌԴ-ի միջնորդ դերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավել արդյունավետ է համարում Ադրբեջանի հետ ուղիղ շփումներն ու երկկողմ ձևաչափով աշխատանքը:

Այս մասին նա հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան ՌԴ նախագահի՝ Բաքվում արված վերջին հայտարարության, թե ինքը ուրախ կլիներ հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման համար ինչ-որ բան անել:

Լրագրողը հետաքրքրվեց, թե ՌԴ-ն ազդեցություն ունի՞ հայ-ադրբեջանական կարգավորման վրա:

«Մենք բոլոր մեր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության կարգավորման գործընթացում բարձր ենք գնահատում: Տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքը կատարվում է երկկողմ ձևաչափով, և այս տարբերակը որոշակի արդյունավետություն է ցուցաբերում: Ստորագրվել է նաև համատեղ աշխատանքի կանոնակարգը, մենք գտնում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով և քանի դեռ կարողանում ենք նման կերպ առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձևաչափն է»,- ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ այդ մասին ուղիղ ձևով ասել է նաև ՌԴ նախագահին:

Ըստ վարչապետի՝ այս ամենին զուգահեռ, չի բացառում այլ ձևաչափով աշխատանք:

Վարչապետն անդրադարձավ նաև Լոնդոնի եվրոպական քաղաքական գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն հրաժարվել է հանդիպումից:

Փաշինյանը նշեց, որ հենց ինքն է դիվանագիտական խողովակով առաջարկել հանդիպել երկկողմ ձևաչափում, քանի որ այդ տարբերակն առավել արդյունավետ է, բայց երբ հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպելու, դա կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին:

«Ես պատրաստ եմ նման հանդիպման, չեմ բացառում նաև այլ տարբերակներով հանդիպումը՝ տվյալ ժամանակահատվածի, տվյալ իրավիճակին համապատասխան»,- եզրափակեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում