Երևան-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու 16-ամյա ուղևորը հոսպիտալացվել են

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «Ford» մակնիշի և 30-ամյա Աշոտ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարից հետո, մինչ վարորդները սպասոելիս են եղել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս բախվել է «Mercedes»-ին, ինչի հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Սամվել Կ․-ն տեղափոխվել են վարորդը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Կիսվել սոց․ ցանցերում