Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը գրել է.
«Սիրելի’ ուսուցիչներ, աշակերտներ , ուսանողներ և ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի մեկի առթիվ։
Այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նշանավորում է նոր ուսումնական տարվա սկիզբը՝ նոր հույսերով և նպատակներով։
Սեպտեմբերի մեկը ևս մեկ առիթ է խոսելու մեր ուսուցիչների անդադար աշխատանքի մասին, ովքեր իրենց նվիրվածությամբ և աշխատասիրությամբ կերտում են մեր ազգի ապագան։
Սիրելի’ աշակերտներ, ձեր ձգտումը դեպի գիտելիք, ձեր հետաքրքրասիրությունը և հաստատակամությունը կնպաստեն ոչ միայն ձեր անձնական հաջողությանը, այլև մեր երկրի բարգավաճմանը։
Ծնողների համար սա ևս կարևոր օր է, քանի որ դուք այն գլխավոր հենակետն եք, որին ուսումնական գործընթացում ապավինում են մեր երեխաները։ Ձեր սերն ու աջակցությունն անփոխարինելի են։
Այս ուսումնական տարում մենք պետք է միասին շարունակենք աշխատել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, ամրապնդենք կրթական համակարգը և ապահովենք, որ յուրաքանչյուր երեխա ստանա իր արժանի կրթությունը։
Թո՛ղ այս ուսումնական տարին լինի գիտելիքի, հաջողության և նորանոր նվաճումների տարի։
Շնորհավոր սեպտեմբերի մեկը»։
