Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ hետախուզվող Ա.Ա.-ն հանձվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում