Բրիտանացի երգչուհի Ադելը իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո հայտարարել է ստեղծագործական գործունեության երկարատև ընդմիջման մասին։
Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, այս մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։
«Վերջին յոթ տարին ես օգտագործել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ցանկանում եմ այն ապրել հիմա…. Ես առջևում դեռ 10 համերգ ունեմ, սակայն դրանից հետո դուք ինձ անհավատալիորեն երկար ժամանակ չեք տեսնի»,- ասել է երգչուհին:
Ադելն ընդգծել է, որ երաժշտական գործունեությունը դադարեցնելու պատճառը երկարատև հյուրախաղերն են, որոնք շարունակվել են գրեթե երեք տարի:
Ստեղծագործական դադարից առաջ Ադելի վերջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Լաս Վեգասում։
