«Մերսեդես»-ներ են բախվել, բեռնատարը կոտրել է ցուցանակն ու լուսակիրը, հայտնվել մայթին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Գ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Բախման հետևանքով բեռնատար «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով մի քանի բազալտե եզրաքար։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կարեն Գ.-ն եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում