Աշխարհի պատերազմները և ագրեսիաները սկսվում են երկկողմ և բազմակողմ պայմանագրերը, փաստաթղթերը մի կողմ շպրտելով:
Այսինքն՝ որևէ պայմանագիր, որևէ թուղթ, չի կարող երաշխիք լինել, որ պատերազմ չի լինի:
Մյուս կողմից, երկկողմ և բազմակողմ պայմանագրերը, փաստաթղթերը պատերազմները զսպելու կարևոր գործիքներ են:
Եւ երրորդ, պատերազմները զսպելու ամենակարևոր գործոնը ռազմական, տնտեսական հավասարակշռությունն է, կամ այն վիճակը, երբ հարձակվող կողմը հարյուր անգամ չափում-ձևում է՝ հարձակվի՞, թե՞ ոչ:
