Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Պոլտավայի ուսումնական հաստատության և հիվանդանոցի ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։
Նախագահը նաև հայտնել է, որ մասնակի ավերվել է Պոլտավայի կապի ռազմական ինստիտուտի շենքերից մեկը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ահազանգի և հրթիռների ընկնելու միջև ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ մարդիկ չեն հասցրել հասնել ապաստարան։
Ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 25 մարդու կյանք, որոնցից 11-ին դուրս են բերել փլատակներից։
Տեսանյութ՝
https://t.me/lragroghcom/925
