Ջոլին գտնվում է Լոս Անջելեսում․ նա այնտեղ է մնալու Բրեդ Փիթից ամուսնալուծության պատճառով

Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել ամերիկյան The Hollywood Reporter-ին։

Երգչուհին խոստովանել է, որ փորձում է երեխաներին հեռու պահել համացանցում իր շուրջ տարածվող բամբասանքներից ու լուրերից:

«Երբ դու ունես մեծ ընտանիք, ցանկանում ես պահպանել նրանց գաղտնիությունը, խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասել է Ջոլին:

Նա հավելել է, որ իրեն զգում է ինչպես տանը, սակայն կա մի բայց. «Մարդկությունը, որը ես գտա ամբողջ աշխարհում, այն չէ, ինչի հետ ես այստեղ մեծացել եմ»:

Կիսվել սոց․ ցանցերում