Մեքենան անցումների մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինը տեղում մшհացել է

Սեպտեմբերի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ «MG» առևտրի ցանցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում