Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, 28-ամյա Սերյոժա Բ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Վիպ» ավտոսերվիսի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
