Հեծանվանավակով Սևանի ափից հեռացած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել ջրափրկարարները

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:

Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու։

Կիսվել սոց․ ցանցերում