2024 թվականի ամառն ամենաշոգն է դարձել աշխարհում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Այս տարվա ամառը ռեկորդային ամենաշոգն է եղել՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը: Այս մասին հայտնում է եվրոպական «Կոպեռնիկ» կլիմայական կենտրոնը։

Համաշխարհային միջին ջերմաստիճանը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում 0,69°C-ով բարձր է եղել, քան 1991-2020թթ.:

Ընթացիկ տարին նաև ամենատաքն էր 174 տարվա ռեկորդների մեջ, մոլորակի միջին ջերմաստիճանը 1,45°C-ով գերազանցել է ավելի վաղ տարիների մակարդակը։ Գիտնականները կրիտիկական են համարում 1,5°C-ով բարձրացումը։

Հիմնվելով ընթացիկ և պատմական տվյալների վրա՝ «Copernicus»-ն ակնկալում է, որ 2024 թվականը կանցնի նախորդ տարվա ռեկորդը։

Օգոստոսին գլոբալ միջին ջերմաստիճանը 1,51°C-ով գերազանցել է հիմնական մակարդակը։

Գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պատճառով ջրհեղեղները, երաշտները, անտառային հրդեհները, փոթորիկները, ցուրտ ալիքները և ջերմային ալիքները ավելի հաճախ և ավելի ինտենսիվ են տեղի ունենում ամբողջ աշխարհում:

Բնական աղետները հանգեցնում են մարդկանց և կենդանիների մահվան և արտագաղթի, տների և ենթակառուցվածքների ոչնչացմանը և հողերի հոսքին:

Կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու համար գիտնականները, ակտիվիստները և որոշ քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհում կոչ են անում նվազեցնել նավթի, գազի և ածուխի օգտագործումը, որոնք այրվելիս արտադրում են ջերմոցային գազեր: Ջերմոցային գազերը գլոբալ տաքացման հիմնական գործոններից են։

Կիսվել սոց․ ցանցերում