Ապրիլի 20-ին, Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր՝ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Չնայած ցնցումների մասշտաբին, որը կարող էր վերածվել աղետի, հաղորդվել է ընդամենը 6 վիրավորի և մոտ 40 վնասված շինության մասին։
Ճապոնիայի փորձը տասնամյակների հետևողական աշխատանքի արդյունք է։ Այն աշխարհում սեյսմիկ անվտանգության տեսանկյունից ամենապատրաստված երկրներից է, որտեղ պաշտպանական համակարգերը ներդրված են բոլոր մակարդակներում.
⚠️ Տոկիոյի շենքերի շուրջ 87%-ը սեյսմադիմացկուն է։ ⚠️ Յուրաքանչյուր սմարթֆոն օժտված է հատուկ համակարգով, որը հիմնական ցնցումից 5-10 վայրկյան առաջ բարձր ազդանշանով տեղեկացնում է վտանգի մասին։
Ճապոնիան ապացուցում է, որ երկրաշարժի հետ ապրելը հնարավոր է։
🇦🇲 Իսկ Երևանում 9 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում քաղաքի շենքերի 80%-ը կփլուզվի, կզոհվի 300 000 մարդ։ Այս մասին ահազանգում է տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը։ Թե ինչ փոփոխություններ է պետք անել հենց հիմա՝ «Սեյսմիկ Հայաստան. վտանգը՝ ոտքներիս տակ» տեսանյութում։ Հղումը՝ մեկնաբանություններում։
