Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
