Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր-Լճավան ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին:

Փրկարարնեը «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Հ․) դուրս են բերել արգելափակումից։

Կիսվել սոց․ ցանցերում