Ադրբեջանը կվերացնի ԵԽԽՎ անդամների՝ երկիր այցելելու արգելքը, երբ պատվիրակությունը վերադառնա կազմակերպություն։
Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Չեռնոբիոյի միջազգային համաժողովում։
Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն, ըստ Ալիևի, անցել է կարմիր գիծը, այնինչ Ադրբեջանն արել է այն, ինչն այսօր փորձում է անել Ուկրաինան։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ էին քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, Ադրբեջանում «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը համարժեք էր:
«Մեր որոշումը պատասխանն էր։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր պատվիրակության իրավունքը, ապա այդ արգելքը կհանվի»,- հավելել է Ալիևը։
