Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Սեպտեմբերի 6֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Այս մասին հայտնել են նախարարությունից:

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։

Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։

Կիսվել սոց․ ցանցերում