Երեխաներին պարտադիր բերեք՝ թող շփվեն գրքերի ու գրքի մարդկանց հետ

Ամեն տարի պետությունն ու հրատարակիչները մեծ գումար են ծախսում Երևանի գրքի տոնավաճառ կազմակերպելու վրա, բայց ինչպես միշտ՝ մեքենայի փողը ճարում են, իսկ վառելիքի վրա չեն ծախսում, ու մեքենան մնում է կանգնած: Այս տոնավաճառը չի գովազդվում: Որպես հետևանք՝ քիչ մարդ է գալիս: Գիրքն ու Մարդն իրար չեն հանդիպում: Ասեմ այսպես՝ այս տիպի նախագծերի գովազդային ծախսը պետք է կազմի ծախսերի 70%-ը:
Եկեք ներդնենք մեր լուման ու տարածենք այս գիրը (Share), որ Հայաստանցին ու գիրքը հանդիպեն Հանրապետության հրապարակում:
Այսօր ու Վաղը:
Հ.Գ. Երեխաներին պարտադիր բերեք՝ թող շփվեն գրքերի ու գրքի մարդկանց հետ:
Կիսվել սոց․ ցանցերում