ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում