Վիրшվորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից

Արմավիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը` Արթուր Այվազյանը, վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա  կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի:

Հիշեցնենք՝ ոստիկանության Արմավիրի բաժնում ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Կիսվել սոց․ ցանցերում