Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
