Ռիկի Մարտինը եւ Ջվան Յոսեֆը համաձայնության են եկել երգչի ամուսնալուծության հայցից երկու ամիս անց:
PEOPLE-ի կողմից ձեռք բերված իրավական փաստաթղթերի համաձայն՝ երաժիշտն ու արտիստը անհերքելի գրավոր համաձայնություն են կնքել իրենց ամուսնալուծության վերաբերյալ։ Այժմ դատավորը պետք է ստորագրի որոշումը, որպեսզի այն վերջնականապես ձեւակերպվի։
Մարտինն ու Յոսեֆը ամուսնալուծության մասին հայտարարեցին անցյալ ամիս։ «Մենք որոշել ենք ավարտել մեր ամուսնությունը սիրով, հարգանքով եւ արժանապատվությունով՝ հանուն մեր երեխաների եւ ի պատիվ այն ամենի, ինչ մենք ապրել ենք որպես զույգ այս հիանալի տարիների ընթացքում»,-ասել են նրանք:
Մարտինն ու Յոսեֆը ծանոթացել են 2015-ին՝ Instagram-ի միջոցով, ինչից վեց ամիս անց սկսել են հանդիպել․ առաջին անգամ միմյանց տեսել են Լոնդոնում: Նրանք իրենց նշանադրության մասին հայտարարեցին 2016 թվականին, իսկ 2018-ին ամուսնացան։
