ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սատարում է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղման ուղղումը, որը թույլ կտա Կոնգրեսին իմփիչմենթի ենթարկել փոխնախագահ Կամալա Հարիսին՝ «Ջո Բայդենի անգործունակությունը կոծկելու համար»։ Այս մասին գրում է «Politico» հրատարակությունը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Վիսկոնսին նահանգի Մոսինե քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփը փոխնախագահ Կամալա Հարիսին և դեմոկրատներին մեղադրել է Բայդենի առողջական վիճակն ու մտավոր կարողությունները կոծկելու մեջ։
«Եթե դուք դա անեք, դա հիմք է անհապաղ իմպիչմենտի և պաշտոնից հեռացնելու համար»,- ասել է Դոնալդ Թրամփը։