Դերասան Կիանու Ռիվզը բաց է թողնում իր նոր «Աստծո դուստրը» ֆիլմի նկարահանումների ավարտին նվիրված, Նյու Յորքի ակումբներից մեկում կազմակերպված երեկույթի առաջին 20 րոպեները:
Նա համբերատար սպասում է անձրևի տակ, որ իրեն ընդունեն։ Նրան ոչ ոք չճանաչեց։ Ակումբի սեփականատերն ասում է. «Ես նույնիսկ չգիտեի, որ Կիանուն կանգնած է անձրևի տակ և սպասում է, նա ոչ մեկին ոչինչ չի ասել»:
Նա օգտվում է հասարակական տրանսպորտից։ Նա քիչ իրեր ունի և չունի թիկնապահներ։
Նա հեշտությամբ շփվում է փողոցում անօթևան մարդկանց հետ և օգնում նրանց։
Նա կարող է պարզապես հոթ-դոգ ուտել այգում՝ սովորական մարդկանց մեջ նստած։Դերասանը «Մատրիցա» ֆիլմից իր հոնորարների գրեթե 90%-ը (որը կազմում է 80 մլն դոլար) տվել է դիմահարդարներին, հատուկ էֆեկտների մասնագետներին և այլ գործընկերներին, որոնց աշխատավարձը շատ ավելի ցածր է եղել, քան դերասաններինը։ Բացի այդ, նա նաև 12 մոտոցիկլետ է նվիրել կասկադյորներին՝ ի նշան նրանց հմտությունների:
Նա կրճատել է իր հոնորարը «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, որպեսզի բավարար գումար լինի Ալ Պաչինոյին հրավիրելու համար։
Գրեթե նույն ժամանակ մահանում է նրա լավագույն ընկերը, իսկ նրա ընկերուհին կորցնում է երեխային և շուտով մահանում ավտովթարից: Իսկ քույրը հիվանդանում է լեյկոզով։ Կիանուն չի կոտրվում. նա հինգ միլիոն դոլար է նվիրաբերում քրոջը բուժող կլինիկային, հրաժարվում է նկարահանումներից (նրա հետ լինելու պատճառով): Դերասանը ստեղծել է «Լեյկեմիայի» հիմնադրամ՝ զգալի գումարներ նվիրաբերելով յուրաքանչյուր ֆիլմի հոնորարից։ Նա հրաժարվել է կազմակերպությունն անվանել իր անունով: Կիանուին խորթ է փառասիրությունը: Բացի այդ, նա ակտիվորեն աջակցում է բնապահպանական տարբեր նախաձեռնություններին և պայքարում է կենդանիների իրավունքների համար։
Մարդ ծնվել հնարավոր է, իսկ ահա մարդ մնալ…