Արմեն Աշոտյանն ազատ է արձակվել Նուբարաշեն ՔԿՀ-ից

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն ազատ է արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Փաստաբանները լրագրողներին տեղեկացրեկ են, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, նրան տուն են տեղափոխելու ՔԿՀ աշխատակիցները։

Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի  տնային կալանքի պայմաններում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել՝ ըստ որի՝ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել և սահմանվել 25 մլն դրամ գրավ։

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել:

Կիսվել սոց․ ցանցերում