էքսկավատորը հանգստյան գոտու տարածքում կողաշրջվել, փոսն է ընկել. կա վիրшվոր

Սեպտեմբերի 11-ին աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաշեն գյուղում գտնվող «Անուրջներ» կոչվող հանգստյան վայրի հարակից տարածքում հողային քանդման աշխատանքներ կատարելիս էքսկավատորը կողաշրջվել է և կա տուժած։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ  ըստ նախնական տեղեկությունների հողային և քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ «Hyundai» մակնիշի էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում։

Կիսվել սոց․ ցանցերում