Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցից և գրել.

«Սա Սյունիքի մարզի Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցն է։ Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում։

Հ.Գ. Չգիտեմ, թե շինարարն ով է, բայց մեր տեսած բոլոր դպրոցներից ամենաորակյալն էր»։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի նորակառույց դպրոցը բացվել է 2024-ի սեպտեմբերի 2-ին: Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

https://www.facebook.com/danioanis/posts/10231870200634984?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում