Կասկադյորական ավտովթար՝ Շիրակի մարզում․ «Լադա»-ն հայտնվել է հաստաբուն ծառի վրա

Սեպտեմբերի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Վազ 21014» մակնիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի սկզբնամասում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Կիսվել սոց․ ցանցերում