Խոշոր հրդեհ՝ բենզագազալցակայանի հարևանությամբ գործող հացի փռում. կրակը տեսանելի է մոտ 500 մետրից

Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում գործող բենզա և գազալցակայանի տարածքում գործող հացի փռում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամանել են Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ, որը տեսանելի է մոտ 500 մետր հեռավորությունից պայքարել են բենզալցակայանի և հացի փռի աշխատակիցները։

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Կիսվել սոց․ ցանցերում