Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դ ի

Սեպտեմբերի 14-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից։ Մահացածի մարմինը փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։

Կիսվել սոց․ ցանցերում