Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց 2/4 հասցեի դիմաց բախվել է երթևեկող մոպեդին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ մոպեդին բախված, դեպքի վայրից հեռացած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով վիրավորներն ամուսիններ են:
