Drcornelius1983 օգտանունով տղամարդը պատմել է, որ որոշել է սպասասրահում կարդալ «Ավելի լավ տներ և այգիներ» ամսագիրը, որը նվիրված է տանն ու այգեգործությանը, և այնտեղ գրություն է գտել: Նա գրության լուսանկարը հրապարակել է Reddit-ում, պատմում էLenta.ru-ն:
Ամսագրի խմբագիրներին ուղղված գրառման մեջ հեղինակը նշել է, որ դժգոհ է նյութերից մեկից և խնդրել է դադարեցնել իրեն փոստով համարներ ուղարկելը։
«Ձեր ամսագիրը նախկինում նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեին կահավորելու իրենց տունը, ճաշ պատրաստելու, երեխաներին մեծացնելու և այլն: Բայց այն, որ յոթ էջ նվիրեցիք Հարի Սթայլսին (անգլիացի երգիչ- նշում է Lenta.ru-ն), բարոյապես անընդունելի էր ու անհետաքրքիր։ Նրա ապրելակերպը նորմալ չէ տղամարդու համար։ Խնդրում եմ չեղարկել իմ բաժանորդագրությունը, այլապես հունիսյան համարը կնետեմ աղբարկղը»,- ասվում է նամակի մեջ։
Drcornelius1983-ը տարօրինակ է համարել գրության բովանդակությունը:
«Կարծում եմ, Better Homes and Gardens-ը չի ստացել հաղորդագրությունը», – ասել է նա զայրացած:
Որոշ օգտատերեր արձագանքել են, որ նամակը ծիծաղելի է:
«Ես մեռնում եմ ծիծաղից, որովհետև ինչ-որ մեկը գրել է այս նամակը, զայրացած դրել այն Better Homes and Gardens ամսագրում, փակել այն և որոշել, որ խմբագիրները կախարդական կերպով կստանան հաղորդագրությունը», – գրել է մեկը:
Քննարկման մասնակիցներից մեկ ուրիշը կատակով ենթադրել է, որ գրառման հեղինակին դուր չի եկել Սթայլսի մասին հոդվածը, քանի որ երգչի տունն ու այգին ավելի լավն են, քան իրենը։

