«Պпւտինը պատրաստ է գործարքի». Թրամփ

Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը կարող է կնքվել «շուտով», չնայած այն հանգամանքին, որ «տանգոյի համար երկուսն է պետք»։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ մեծ հավանականությամբ կստորագրի ԱՄՆ Կոնգրեսի կողմից նախապատրաստված օրինագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին։

Կիսվել սոց․ ցանցերում