«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնած «Ժողովրդավարության դպրոցում» սկսվել է երկրորդ հոսքի ուսուցումը, որի ընթացքում դասավանդելու են ՀՀ ԱԺ նախագահը, ԱԳ փոխնախարարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ։
Առաջին դասընթացի դասախոսը եղել է Վլադիմիր Վարդանյանը, «Սահմանադրության հիմունքներ» թեմայով։
«Յուրաքանչյուր ոք, երբ սկսում է հասկանալ, որ այդ մեկ ձայնը կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, դա մեզ ՀՀ բնակչից դարձնում է ՀՀ քաղաքացի»,- ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան իր դասախոսության ընթացքում։
Դասընթացն ամբողջությամբ զետեղված է «Ժողովրդավարության դպրոցի» յութուբյան ալիքում։
