Բարի լույս, Աստված օրհնի բոլորիդ․Փոխադարձ աղոթք

Հայր Պավելը միշտ աղոթում էր նրանց համար, ում համար աղոթող չկար, այսինքն՝ որոնք այլևս հարազատներ չունեին աշխարհում և խնդրում էր Տիրոջը հիշել այդ հոգիներին:

Եվ ահա մի օր, երբ նրան բարդ վիրահատություն էին կատարում, հանկարծ ֆիզիկական մահ գրանցվեց: Նա ուշքի եկավ այն աշխարհում և իրեն ծանոթ ու անծանոթ մարդկանց մի մեծ բազմություն նկատեց, որոնք եկել էին նրա համար աղոթելու:

— Այս ովքե՞ր են,- հարցրեց հայր Պավելը:

Նրա ծանոթ հոգևորականներից մեկը պատասխանեց.

— Այն մարդիկ են, որոնց հիշատակի համար աղոթում ես: Այժմ նրանք են եկել քեզ համար խնդրելու…

Կիսվել սոց․ ցանցերում