Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 26-ամյա Յու. Մելյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է կրակ բռնկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
