Արգելքը Վրաստանը հեռացնում է ԵՄ-ից. Բորելը կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վրաստանում ընդունված օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ քարոզչության արգելքին, ավելի է հեռացնում երկիրը ասոցիացիային միանալուց:

Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում:

«Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրենքներ ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին, որոնք խաթարում են մարդկանց հիմնարար իրավունքները և ավելացնում խտրականությունն ու խարանումը»,- գրել է Բորելը։

Բացի այդ, նա կոչ է արել Վրաստանին հետ կանչել օրենքը, քանի որ այն «երկիրն ավելի է հեռացնում ԵՄ-ին միանալու ճանապարհից»։

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունն արգելող օրինագիծը։ Ոչ մի պատգամավոր դեմ չի քվեարկել:

Փաստաթուղթն արգելում է միասեռ զույգերին ամուսնանալ և երեխաներ որդեգրել։ Արգելվելու են նաև սեռափոխության գործողությունները, օրենքն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, ինչպես նաև հանրահավաքներն ու հանդիպումները, որոնք ուղղված են այլ սեռի հետ նույնականացմանը, միասեռական հարաբերություններին և այլն:

Կիսվել սոց․ ցանցերում