Դատելը,բամբասելը և հայհոյելը սարսափելի և ահավոր մեղքեր են

Դատելը,բամբասելը և հայհոյելը սարսափելի և ահավոր մեղքեր են։ Դրանք ապականում և կեղտոտում են մարդու ներսը,հոգին և մարմինը։ Իսկ ԱՍՏՎԱԾ կեղտոտ տեղում չի բնակվում։ Եթե դուք հայհոյում ու բամբասում և դատում եք,և ձեզ թվում է թե դուք քրիստոնյա եք, իրականում դուք մոլորված եք,և ԱՍՏՎԱԾ ձեր մեջ չի բնակվում։ Որպեսզի դատելուց,բամբասելուց և հայհոյելուց կարողանաք հրաժարվել, ձեր բերանը վարժեցրեք օրհնելու։ Օրը 10 անգամ,100 անգամ ասեք Օրհնյալ է ԱՍՏՎԱԾ։Օրհնեցեք ձեր ընտանիքը, ձեր զավակներին, ձեր ծնողներին, ձեր մերձավորներին, ձեր բարեկամներին,հարազատներին, նաև ձեր անձնական թշնամիներին։ Այդպես ձեր բերանը կվարժվի օրհնության և դուք կզզվեք բամբասելուց,դատելուց և հայհոյելուց։Օրհնությունը կշատանա, իսկ մեղքը կքչանա և ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԸ կբազմանա ձեր մեջ։Հրաժարվեք այդ կեղտոտ մեղքերից, և սովորեք օրհնել։ Ամեն
ՕՐՀՆՅԱԼ Է ԱՍՏՎԱԾ,օրհնիր մեզ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ։ ԱՄԵՆ
Կիսվել սոց․ ցանցերում