Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված՝ ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասը կփոխհատուցվի:
Սեպտեմբերի 19-ի նիստում նման որոշում կայացրեց Կառավարությունը:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել 31,240․7 հազ․ դրամ՝ 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 91,139․4 հազ․ դրամ՝ 161 տրանսպորտային միջոցի համար։
Առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 122 մլն 380 հազար դրամ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված՝ հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված առաջնային, կենսական նշանակության վնասի փոխհատուցումը։
