Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար

Շվեյցարիայում հարուստ տղամարդը երկու տնային տնտեսուհիների հետ վարվել է ստրուկի պես՝ սեռական հաճույք ստանալու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը։

46-ամյա ՏՏ ոլորտի մենեջերն իր առաջին զոհին գտել է համացանցում. 22-ամյա ֆիլիպինցին նրա մոտ է եկել 2018 թվականի հուլիսին։ Տղամարդու կինը ևս ամենի մասնակիցն է եղել։

Պայմանավորվածության համաձայն՝ նա շաբաթը վեց օր պետք է տնային գործերով զբաղվեր և շուրջօրյա կապի մեջ մնար ամուսինների հետ։ Դրա համար նրան վճարում էին ամսական 800 շվեյցարական ֆրանկ։ Տնային տնտեսուհու պահանջները ներառում էին նաև սպասուհու կոստյում և սպիտակ ներքնազգեստ կրելը։

Իր միակ հանգստյան օրը տղամարդը ձեռնաշղթաներ է հագցրել աղջկան, կապել վզկապից և փակել վանդակում։ Տնային տնտեսուհու ոտքերին նույնպես ձեռնաշղթաներ են դրվել։

Այն սենյակում, որտեղ նա պետք է քներ, եղել է միայն փոքրիկ մահճակալ, մանկական խաղալիքներ, դույլ և տեսախցիկ: Ամբաստանյալի կնոջ խոսքով՝ ինքը օգնել է ձեռնաշղթաներ հագցնել տնտեսուհուն՝ կարծելով, թե դա դասընթացի մաս է։ 2019 թվականի ապրիլին ֆիլիպինցուն հաջողվել է փախչել։

Շուտով զույգը նոր տնային տնտեսուհի է վարձել՝ Բրազիլիայի 30-ամյա բնակչուհի։ Խոստացել են նրա համար գերմաներենի դասեր կազմակերպել, որը կինը ցանկացել է սովորել, սակայն նրան էլ են պահել վանդակում։ Մեկ ամիս անց նրան փրկել է ոստիկանությունը, որը տեղի ունեցածի մասին իմացել է փախած ֆիլիպինցի կնոջից։

Զույգը բերման է ենթարկվել։ Տղամարդն ընդունել է իր մեղքը մարդկանց թրաֆիքինգի, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթերի կեղծման և օտարերկրացիների անօրինական աշխատանքի մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում